Wise Law

Hérès Avocats


Ընկերությունը ներկայացուցիչները հանդես են գալիս որպես խորհրդատու, դատական ներկայացուցիչ, միջնորդ կամ իրավական, դատական և հարկային նախագծերի կառավարման գործընկեր մեկ կամ մի քանի իրավասությունների շրջանակում։ Հաճախորդների սպասելիքներին արձագանքելու և արդյունավետ ու երկարաժամկետ համագործակցության ձևաչափ մշակելու համար միշտ ապահովվում են մեկ պատասխանատու անձի անմիջական ներկայություն։

Գործունեության ոլորտներ

  • Հարկային իրավունք
  • Կորպորատիվ իրավունք
  • Անշարժ գույք, շինարարություն
  • Արբիտրաժ, դատական գործեր, միջնորդություն
  • Աշխատանքային իրավունք
  • Ժառանգություն
  • Հարկային իրավունք
  • Համապատասխանություն և միջազգային պատժամիջոցներ
  • Մտավոր սեփականություն
  • Նորարարություն

Անհատականացված աջակցություն

Ընկերության հիմնադիր գործընկերները, ունենալով փորձ առաջատար միջազգային իրավաբանական ընկերություններում, հիմնադրեցին ընկերությունն այն նպատակով, որպեսզի ֆրանսերենն ու ֆրանսիական իրավունքը դառնան միջազգային զարգացման ռազմավարության առանցք։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս առաջարկել ծառայություններ, որոնք լիովին համապատասխանում են հաճախորդների պահանջներին։

«ՀԵՌԵՍ»-ի իրավաբանների մշտական հանձնառությունն է՝ առաջին հերթին լսել, արձագանքել, և ապահովել որակ իրենց հաճախորդների համար։
Յուրաքանչյուր գործընկեր պատասխանատու է իր հաճախորդի նախագծերի համար և համախմբում է անհրաժեշտ փորձառությունն ու մասնագիտական թիմերը՝ ապահովելով անհատականացված ծառայություններ։

Հաճախորդների վստահությունն ու համագործակցության շարունակականությունը վկայում են ընկերության մասնագիտական արժանահավատության մասին։ Վստահության ամենամյա խորացումը միաժամանակ մեծ պատիվ է և պարտավորեցնող հանգամանք ընկերության համար։