about Ով ենք մենք

Մեր պատմությունը

Ժամանակակից աշխարհը զարգանում է անհավանական արագությամբ։ Այս իրականությունը պահանջում է հաստատակամություն, տոկունություն, պատասխանատվություն և հաջողության հասնելու վճռականություն։

Հենց այս սկզբունքներով առաջնորդվելով՝ 2014 թվականին փաստաբաններ Միհրան Աղաբաբյանը և Դավիթ Ասատրյանը հիմնադրեցին «Վայզ» փաստաբանական գրասենյակը։ Ի սկզբանե մենք առաջնորդվել ենք նորարարական մտածողությամբ և ժամանակի պահանջներին համընթաց փոխվելու և զարգանալու պատրաստակամությամբ։

Մեր թիմը հաջողություններ է գրանցել ոչ միայն դատական և արտադատական գործընթացներում, պետական մարմիններում ու միջազգային կառույցներում, այլև բիզնեսի և խորհրդատվության այլ ոլորտներում։ Մենք տրամադրում ենք իրավաբանական, ներդրումային, բիզնես և ռազմավարական խորհրդատվություն։ Այս ամենը թույլ է տալիս մեզ ապահովել համապարփակ աջակցություն հաճախորդներին՝ ներդրումային ծրագրերից և գործարար հարաբերություններից մինչև առևտրային վեճեր, կազմակերպաիրավական փոփոխություններ և զարգացման ռազմավարություններ։

Մեր գործունեության հիմքում նորարարությունը, պատասխանատվությունը և նվիրվածությունն են։ Մենք մշտապես փնտրում ենք արդիական լուծումներ, ստանձնում ենք լիակատար պատասխանատվություն և աշխատում մեր հաճախորդների կայուն զարգացման ու հաջողության համար։

Մենք հավատում ենք, որ չկա այլընտրանք, քան լինել լավագույնների շարքում։ Մեր առաքելությունն է աջակցել հաճախորդներին հաղթահարել աշխարհի արդի մարտահրավերները և կառուցել ավելի հաջող ու կայուն ապագա։

about Ինչու ընտրել մեզ

Մեր առավելությունները

Մենք նպատակ ունենք մատուցել վստահելի և բարձրորակ ծառայություններ՝ հիմնվելով պրոֆեսիոնալիզմի և բարեխղճության վրա։ Մեր թիմը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի՝ ապահովելով այնպիսի լուծումներ, որոնք համապատասխանում են նրանց պահանջմունքներին։ Կենտրոնանալով երկարաժամկետ հաջողության վրա՝ մենք ձգտում ենք ձևավորել վստահություն և ապահովել նշանակալի արդյունքներ։

Իրավաբանական ծառայությունների ոլորտում տասնամյա փորձը մեր աշխատանքում ապահովում է կայունություն և հուսալիություն՝ ստեղծելով ամուր և վստահելի գործընկերային հարաբերություններ։

Մեր իրավաբանների մասնագիտական հմտությունները և պատասխանատվությունը երաշխավորում են արդյունավետ և հուսալի լուծումներ ցանկացած իրավական խնդիրների համար։

Յուրաքանչյուր հաճախորդի խնդրի նկատմամբ ցուցաբերում ենք անահատական մոտեցում և մշակում համապատասխան իրավական ռազմավարություն՝ հարմարեցված հաճախորդի պահանջներին։

Մեր առաքելությունն է ոչ միայն ընթացիկ խնդիրների լուծումը, այլև ապագա ռիսկերի կանխարգելումը՝ տրամադրելով արագ, հիմնավորված և նպատակային լուծումներ։

about Սկզբունքներ

Մեր Արժեքները

1. Պրոֆեսիոնալիզմ

Պրոֆեսիոնալիզմը մեր աշխատանքի հիմքն է, որը մեզ հնարավորություն է տալիս բարձրացնել յուրաքանչյուր մատուցած ծառայության որակը և ստանձնել հաճախորդների լիակատար վստահությունը։

2. Հաճախորդակենտրոնություն

Մենք լսում և հասկանում ենք հաճախորդների կարիքներն ու նպատակները՝ առաջարկելով անհատական և արդյունավետ լուծումներ։

3. Գաղտնիություն

Ապահովում և երաշխավորում ենք հաճախորդների կողմից տրամադրած ողջ տեղեկատվության գաղտնիությունը։

4. Հետևողականություն

Հետևողականորեն կատարում ենք մեր պարտավորությունները՝ մշտապես առաջնորդվելով հաճախորդի շահերով և ձգտելով ապահովել առավել արդյունավետ և օգտակար արդյունք։

5. Ճկունություն

Դինամիկ իրավիճակներին արագ արձագանքելը և համապատասխան գործողություններ ձեռնարկելու ունակությունները մեր աշխատանքի անբաժան մասն են կազմում։

6. Նորարարություն

Մշտապես հետևում ենք օրենսդրական ու գործնական զարգացումներին՝ տրամադրելով ժամանակակից և արդյունավետ լուծումներ։

Մեր թիմը

Մեր թիմի անդամները

Միհրան Աղաբաբյան
Միհրան Աղաբաբյան
Համահիմնադիր, Կառավարող Գործընկեր, Փաստաբան
Դավիթ Ասատրյան
Դավիթ Ասատրյան
Համահիմնադիր, Տնօրեն, Փաստաբան
Աննա Համբարձումյան
Աննա Համբարձումյան
Դատական Պաշտպանության Թիմի Ղեկավար, Ավագ Իրավախորհրդատու, Փաստաբան
Ծաղիկ Արսենյան
Ծաղիկ Արսենյան
Կորպորատիվ Թիմի Ղեկավար, Ավագ Իրավախորհրդատու, Փաստաբան
Քնար Աղաբեկյան
Քնար Աղաբեկյան
Հաշվապահական Գծով Խորհրդատու
Լիլիթ Լաթոյան
Լիլիթ Լաթոյան
Իրավախորհրդատու, Փաստաբան
Էրիկ Թելունց
Էրիկ Թելունց
Իրավախորհրդատու
Էլեն Հակոբյան
Էլեն Հակոբյան
Իրավախորհրդատու
Սարգիս Մուղումյան
Սարգիս Մուղումյան
Բիզնեսի Զարգացման Գծով Պատասխանատու