Իրավախորհրդատու
Անահիտ Առաքելյան
Հեռախոս
+374 41 088 033 +374 12 880 330Էլ. հասցե
anahit.arakelyan@wiselaw.amՀասցե
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010,
Մասնագիտական հմտություններ
Մասնագիտացած է կորպորատիվ, ձեռնարկատիրական, աշխատանքային, մտավոր սեփականության, միգրացիոն, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։
Փորձառություն
Իր մասնագիտական գործունեության ընթացքում իրականացնում է իրավական փաստաթղթերի մշակման և ձևակերպման աշխատանքներ, այդ թվում ՝ իրավաբանական անձանց հիմնադրման, վերակազմակերպման և լուծարման գործընթացները, ինչպես նաև կազմակերպությունների ներքին իրավական ակտերի պատրաստումը։ Մասնակցում է աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի վերլուծությանը՝ գնահատելով հնարավոր իրավական ռիսկերը և առաջարկելով գործնական ու արդյունավետ լուծումներ։
Իր գործունեության շրջանակում ապահովում է ապրանքային նշանների պետական գրանցման ընթացակարգերը, կազմակերպում է նոտարական գործարքներ և տրամադրում է ընթացիկ իրավաբանական աջակցություն։ Միգրացիոն իրավունքի ոլորտում աջակցում է օտարերկրյա քաղաքացիներին և ընկերություններին՝ ռելոկացիայի, կացության և աշխատանքային թույլտվությունների ստացման գործընթացներում տրամադրելով ամբողջական իրավական սպասարկում։