Wise Law
about Իրավախորհրդատու

Սոֆյա Թումանյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010,

Մասնագիտական հմտություններ

Մասնագիտացած է վարչական և քաղաքացիական դատավարության իրավունքի ոլորտներում։

Փորձառություն

Սոֆյա Թումանյանը ունի մասնագիտական փորձ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում։ Իր գործունեության ընթացքում արդյունավետորեն իրավական աջակցություն է ցուցաբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ ապահովելով նրանց շահերի պաշտպանությունը քաղաքացիական և վարչական դատավարության գործընթացներում։

Նա հաջողությամբ ներկայացրել և պաշտպանել է հաճախորդների ու պետական մարմինների իրավունքները քաղաքացիաիրավական և վարչական վեճերում, ինչպես նաև աշխատանքային և պայմանագրային իրավունքին առնչվող գործերով։ Սոֆյան ակտիվորեն զբաղվել է դատական տարաբնույթ փաստաթղթերի մշակմամբ, ինչպես նաև մասնակցել է դատական ռազմավարության մշակմանն ու իրականացմանը։

Օժտված լինելով բարձր մասնագիտական պատրաստվածությամբ՝ նա իրականացնում է խորքային հետազոտական աշխատանքներ և ծավալուն իրավական վերլուծություններ՝ ապահովելով յուրաքանչյուր գործի հիմնավորվածությունն ու իրավական ամրությունը։

Սոֆյա Թումանյանի հիմնական առաքելությունն է ապահովել հաճախորդների շահերի արդյունավետ ներկայացուցչությունը և պաշտպանությունը՝ թե՛ դատական ատյաններում, թե՛ վարչական վարույթներում։