Wise Group

ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ֆրանչայզինգի (համալիր թույլտվության) պայմանագրերը ժամանակակից բիզնես իրավունքի առանցքային ինստիտուտներից են, որոնք ապահովում են ապրանքանիշի, բիզնես մոդելի և «know-how»-ի տարածումը միասնական համակարգով՝ միաժամանակ կարգավորելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները։

Սույն հոդվածում վերլուծվում է ֆրանչայզինգի իրավական բնույթը՝ սկսած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներից մինչև միջազգային, հատկապես ԵՄ իրավական մոտեցումներ և դատական պրակտիկա։ Առանձին ուշադրություն է դարձվում պայմանագրերի կառուցվածքում հաճախ հանդիպող մրցակցությունը սահմանափակող դրույթներին՝ դրանց իրավաչափության սահմաններին, համաչափության գնահատման չափանիշներին և կիրառման ռիսկերին։

Հոդվածը բացահայտում է նաև ֆրանչայզինգի գործնական կիրառման բարդությունները՝ ներառյալ առևտրային գաղտնիքի և «know-how»-ի պաշտպանությունը, լիցենզային հարաբերությունները, ինչպես նաև ապրանքային նշանների օգտագործման իրավական ռեժիմը։ Միաժամանակ ներկայացվում են այն հիմնական ռիսկերը, որոնք առաջանում են թե՛ իրավատիրոջ, թե՛ օգտագործողի, և թե՛ շուկայի համար՝ մրցակցային սահմանափակումներից մինչև վարչաիրավական խնդիրներ։

Հեետևաբար, ֆրանչայզինգի արդյունավետ և կայուն զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ապահովվում է հավասարակշռություն պայմանագրային ազատության, բրենդի պաշտպանության և ազատ մրցակցության հիմնարար սկզբունքների միջև։

Հոդվածը ամբողջությամբ ընթերցելով կարելի է ստանալ ինչպես տեսական, այնպես էլ գործնական ամբողջական պատկերացում ֆրանչայզինգի պայմանագրերի իրավական կարգավորման և դրանց կիրառման իրական խնդիրների վերաբերյալ։

Հոդվածի հեղինակ՝ Իրավախորհրդատու Անահիտ Առաքելյան