Wise Law

2026թ․-ին «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում կատարված հիմնական փոփոխությունները

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների մուտքի, բնակության և աշխատանքային գործունեության իրավական կարգավորումները ենթարկվել են էական փոփոխությունների։ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրությամբ վերանայվել են կացության կարգավիճակների տեսակները, դիմումների ներկայացման ընթացակարգերը, աշխատանքային միգրացիայի կարգավորումները, ինչպես նաև ներդրվել են մի շարք նոր պարտավորություններ։

Ստորև ներկայացնում ենք օրենքում կատարված հիմնական փոփոխությունների համառոտ ամփոփագիրը, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես օտարերկրյա քաղաքացիների, այնպես էլ նրանց ներգրավող գործատուների և Հայաստանում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար։