Wise Law
about Կրտսեր իրավախորհրդատու

Անի Ծառուկյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական հմտություններ

Մասնագիտացված է կորպորատիվ, ձեռնարկատիրական, աշխատանքային, մտավոր սեփականության և միգրացիոն իրավունքի ոլորտներում, ինչպես նաև քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։ Իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցչություն ՀՀ պետական մարմիններում, տրամադրում իրավաբանական եզրակացություններ։

Փորձառություն

Իրավաբանական գործունեության շրջանակներում զբաղվում է կորպորատիվ և ձեռնարկատիրական, աշխատանքային, պայմանագրային, միգրացիոն և մտավոր սեփականության իրավունքի ոլորտներին առնչվող իրավական հարցերով՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն ֆիզիկական ու իրավաբանական անձանց։

Իրականացնում է տարբեր իրավահարաբերություններից բխող պայմանագրերի, համաձայնագրերի և այլ իրավական փաստաթղթերի կազմում, ուսումնասիրություն և վերանայում։ Վերլուծում է պայմանագրային դրույթները, բացահայտում հնարավոր իրավական ռիսկերը և մշակում առաջարկություններ՝ դրանց կանխարգելման, նվազեցման և հաճախորդների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակով։

Ներգրավված է իրավաբանական անձանց հիմնադրման, վերակազմակերպման և լուծարման գործընթացներում, ինչպես նաև կազմակերպությունների ներքին իրավական փաստաթղթերի մշակման աշխատանքներում։ Իրականացնում է գործող օրենսդրության ուսումնասիրություն, իրավական հարցերի վերլուծություն և համապատասխան խորհրդատվության տրամադրում։

Մասնակցում է ապրանքային նշանների պետական գրանցման ընթացակարգերին, ինչպես նաև նոտարական գործարքների նախապատրաստման, կազմակերպման և անհրաժեշտ փաստաթղթերի իրավական ձևակերպման աշխատանքներին։

Միգրացիոն իրավունքի շրջանակներում աջակցում է օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացման և բնակության հաստատման հետ կապված իրավական գործընթացներում։ Մասնավորապես, զբաղվում է ռելոկացիայի կազմակերպման, կացության կարգավիճակի և աշխատանքի թույլտվությունների ստացման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիության ձեռքբերման ընթացակարգերի իրավական ուղեկցմամբ։