«Օտարերկրացիների մասին» օրենքի փոփոխություններ. կառավարության որոշումներ
Ուսումնասիրությունը վերաբերում է ՀՀ օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններին, որոնք առնչվում են օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային մուտքի վիզայի նոր կարգավորմանը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության հիմքով ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու պայմաններին և ընթացակարգերին։ Անդրադարձ է կատարվում նաև պետական տուրքի դրույքաչափերի նախատեսվող փոփոխություններին։