Wise Law
about Իրավախորհրդատու

Էրիկ Թելունց

Էլ․ փոստ
erik.telunts@wiselaw.am
Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական ​​​​հմտություններ

Մասնագիտացած է վարչական իրավունքի, հարկային իրավունքի, մաքսային և քրեական իրավունքի ոլորտներում:

Փորձառություն

Էրիկ Թելունցն ունի մասնագիտական փորձ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում։ Իր գործունեության ընթացքում արդյունավետորեն իրավական աջակցություն է ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ քաղաքացիական և վարչական դատավարության գործերով, ինչպես նաև տրամադրել է խորհրդատվություն քաղաքացիական և վարչական իրավունքի տարբեր հարցերի վերաբերյալ։

Նա զբաղվել է հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությամբ հարկային, մաքսային, աշխատանքային, պայմանագրային և սնանկության իրավունքի ոլորտներում։ Պրակտիկայում կատարել է օրենսդրական հետազոտություններ, տրամադրել է արժեքավոր իրավական խորհրդատվություն և աջակցություն, ինչպես նաև մասնակցել է դատական ռազմավարության մշակմանն ու իրականացմանը։

Էրիկ Թելունցը ակտիվորեն մասնակցել է վստահորդների իրավունքների պաշտպանությանը պետական մարմինների հետ հարաբերություններում։ Նա ներկայացրել է հաճախորդների շահերը դատարաններում և վարչական մարմիններում՝ մասնավորապես ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում, ոստիկանությունում և վարչական դատարանում։

Նրա հիմնական առաքելությունն է ապահովել հաճախորդների շահերի արդյունավետ ներկայացուցչությունը և պաշտպանությունը՝ թե՛ դատական ատյաններում, թե՛ վարչական վարույթներում։