Wise Law
about Կրտսեր իրավախորհրդատու

Աննա Գրիգորյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010,

Մասնագիտական հմտություններ

Մասնագիտացած է կորպորատիվ, ձեռնարկատիրական, աշխատանքային, մտավոր սեփականության, միգրացիոն, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։

Փորձառություն

Աննա Գրիգորյանն ունի կայուն փորձ իրավաբանական խորհրդատվության և ներկայացուցչության ոլորտներում՝ ապահովելով իրավական ծառայություններ տարբեր բնագավառներում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում իրականացրել է ներկայացուցչություն ՀՀ պետական մարմիններում, ինչպես նաև պատրաստել և ներկայացրել է հիմնավորված իրավական եզրակացություններ։

Մասնակցում է աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի վերլուծությանը՝ գնահատելով հնարավոր իրավական ռիսկերը և առաջարկելով արդյունավետ ու իրավաչափ լուծումներ։ Նա ներգրավված է եղել իրավական փաստաթղթերի մշակման և ձևակերպման աշխատանքներում՝ ընդգրկելով իրավաբանական անձանց ստեղծման, վերակազմակերպման և գործունեության դադարեցման գործընթացները, ինչպես նաև կազմակերպությունների ներքին իրավական ակտերի կազմումը։

Իր գործունեության շրջանակում իրականացնում է ապրանքային նշանների պետական գրանցման ընթացակարգերի ուղեկցում, նոտարական գործարքների կազմակերպում և ընդհանուր իրավաբանական աջակցություն։ Միգրացիոն իրավունքի ոլորտում աջակցում է օտարերկրյա քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին՝ ռելոկացիայի, կացության կարգավիճակի և համապատասխան թույլտվությունների ստացման գործընթացներում տրամադրելով համալիր իրավական աջակցություն։