Իրավախորհրդատու
Աննա Գրիգորյան
Հեռախոս
+374 41 088 033 +374 12 880 330Հասցե
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010
Մասնագիտական հմտություններ
Մասնագիտացված է կորպորատիվ, ձեռնարկատիրական, աշխատանքային, մտավոր սեփականության և միգրացիոն իրավունքի ոլորտներում, ինչպես նաև քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։ Իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցչություն ՀՀ պետական մարմիններում, տրամադրում իրավաբանական եզրակացություններ։
Փորձառություն
Մասնագիտական գործունեության շրջանակներում մատուցում է իրավաբանական խորհրդատվական ծառայություններ՝ մասնավորապես կորպորատիվ և ձեռնարկատիրական, աշխատանքային, պայմանագրային, միգրացիոն և մտավոր սեփականության իրավունքի ոլորտներում։ Մասնակցում է իրավական փաստաթղթերի մշակման և կազմման գործընթացին, մասնավորապես՝ իրավաբանական անձանց հիմնադրման, վերակազմակերպան և լուծարման, ներառյալ ներքին իրավական ակտեր կազմման։ Ներգրավված է աշխատանքային և քաղաքացիական պայմանագրերի իրավական ռիսկերի գնահատման գործընթացում։ Իրականացնում է ապրանքային նշանների պետական գրանցում, նոտարական գործարքների և բաժնեմասերի գրավադրման գործարքների կազմակերպում։ Միգրացիոն իրավունքի ոլորտում աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա անձանց և բիզնեսներին՝ ռելոկացիա, ապահովելով համապարփակ իրավաբանական աջակցություն համապատասխան թույլտվությունների և քաղաքացիության ստացման գործընթացներում։