Wise Law
about Դատական Պաշտպանության Թիմի Ղեկավար, Ավագ Իրավախորհրդատու, Փաստաբան

Աննա Համբարձումյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական ​​​​հմտություններ

Մասնագիտացած է վարչական և քաղաքացիական դատավարության իրավունքի ոլորտներում։

Փորձառություն

Աննա Համբարձումյանն իր մասնագիտական գործունեության ընթացքում արդյունավետորեն իրավական օգնություն է ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ պաշտպանելով նրանց շահերը  քաղաքացիական և վարչական դատավարության կարգով, ինչպես նաև տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն քաղաքացիական և վարչական իրավունքի տարբեր հարցերի վերաբերյալ։

Իր գործունեության ընթացքում նա հաջողությամբ ներկայացրել և պաշտպանել է հաճախորդների իրավունքները և շահերը հարկային, մաքսային, աշխատանքային, պայմանագրային և սնանկության իրավունքին առնչվող գործերով։

Նրա հիմնական առաքելությունն է ապահովել հաճախորդների  շահերի արդյունավետ ներկայացուցչությունը և պաշտպանությունը դատական ատյաններում և վարչական վարույթի ընթացքում։

Հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ ։