Համահիմնադիր, Տնօրեն, Փաստաբան
Դավիթ Ասատրյան
Հեռախոս
+374 41 088 033 +374 12 880 330Էլ․ փոստ
davit.asatryan@wiselaw.amՀասցե
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010
Մասնագիտական հմտություններ
Մասնագիտացած է առևտրային, վարչական և ֆինանսական իրավունքի ոլորտներում։ Նա հաջողությամբ ներկայացրել է հաճախորդների շահերը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային բարձր ատյաններում։
Փորձառություն
Դավիթ Ասատրյանը ունի ավելի քան 14 տարվա փորձ իրավաբանական և բիզնես խորհրդատվության ոլորտում։
Նա համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ որպես փորձագետ European Endowment for Democracy և National Endowment for Democracy ծրագրերում՝ տրամադրելով խորհրդատվություն կառավարման, մարդու իրավունքների և ինստիտուցիոնալ զարգացման ոլորտներում։
Դավիթ Ասատրյանը համահիմնադիր է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ում և Հայաստանի Իրավական Պաշտպանության կոմիտեում, ինչպես նաև հանդիսանում է Centre for Law and Democracy-ի կողմից ստեղծված համաշխարհային մեդիա իրավաբանների ցանցում Հայաստանի միակ ներկայացուցիչը։
Նրա աշխատանքը գնահատվել է նաև ազգային մակարդակով․ 2017 թվականին նա Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ճանաչվել է որպես տեղեկատվության ազատության ոլորտում լավագույն փաստաբան։
Մասնակցել է University of Michigan-ի վեցամսյա Essential Strategies and Skills ծրագրին և վերապատրաստվել է Ստրասբուրգում՝ European Human Rights Association-ում՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտում։
Հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ ։