Իրավախորհրդատու
Էլեն Հակոբյան
Հեռախոս
+374 41 088 033 +374 12 880 330Էլ․ փոստ
elen.hakobyan@wiselaw.amՀասցե
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010
Մասնագիտական հմտություններ
Մասնագիտացած է կորպորատիվ, ձեռնարկատիրական, աշխատանքային, մտավոր սեփականության, միգրացիոն, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։
Փորձառություն
Էլեն Հակոբյանն ունի մասնագիտական փորձ իրավաբանական խորհրդատվության և ներկայացուցչության ոլորտում։ Իր գործունեության ընթացքում ապահովել է իրավաբանական աջակցություն ՀՀ պետական մարմիններում ներկայացուցչության գործընթացներում, ինչպես նաև մշակել և տրամադրել է իրավաբանական եզրակացություններ։
Մասնագիտական գործունեության շրջանակում մասնակցել է իրավական փաստաթղթերի մշակման և կազմման գործընթացներին՝ ներառյալ իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում, ինչպես նաև ներքին իրավական ակտերի կազմում։ Նա ներգրավված է աշխատանքային և քաղաքացիական պայմանագրերի իրավական ռիսկերի գնահատման գործընթացներում՝ ապահովելով նպատակային և արդյունավետ լուծումներ։
Զբաղվում է ապրանքային նշանների պետական գրանցմամբ, նոտարական գործարքների կազմակերպմամբ և իրավական աջակցության տրամադրմամբ։ Միգրացիոն իրավունքի ոլորտում աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա անձանց և բիզնեսներին՝ ռելոկացիայի և թույլտվությունների ստացման գործընթացներում ապահովելով համապարփակ իրավաբանական աջակցություն։