Wise Law
about Իրավախորհրդատու, Փաստաբան

Լիլիթ Լաթոյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական ​​​​հմտություններ

Մասնագիտացած է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում

Փորձառություն

Լիլիթ Լաթոյանը ունի մասնագիտական փորձ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում։ Իր գործունեության ընթացքում արդյունավետորեն իրավական աջակցություն է ցուցաբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ ապահովելով նրանց շահերի պաշտպանությունը քաղաքացիական և վարչական դատավարության գործընթացներում։

Նա հաջողությամբ ներկայացրել և պաշտպանել է հաճախորդների իրավունքները քաղաքացիաիրավական և վարչական վեճերում, ինչպես նաև աշխատանքային, պայմանագրային և սնանկության իրավունքին առնչվող գործերով։

Լիլիթ Լաթոյանի հիմնական առաքելությունն է ապահովել հաճախորդների շահերի արդյունավետ ներկայացուցչությունը և պաշտպանությունը՝ թե՛ դատական ատյաններում, թե՛ վարչական վարույթներում։

Հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ։