Կորպորատիվ Թիմի Ղեկավար, Ավագ Իրավախորհրդատու, Փաստաբան
Ծաղիկ Արսենյան
Հեռախոս
+374 41 088 033 +374 12 880 330Էլ․ փոստ
tsaghik.arsenyan@wiselaw.amՀասցե
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010
Մասնագիտական հմտություններ
Մասնագիտացած է կորպորատիվ, ձեռնարկատիրական, աշխատանքային, մտավոր սեփականության, միգրացիոն և պայմանագրային իրավունքի ոլորտներում։
Փորձառություն
Ծաղիկ Արսենյանը մասնագիտացած է իրավաբանական խորհրդատվության և ներկայացուցչության ոլորտում։ Իր գործունեության ընթացքում արդյունավետորեն աջակցել է մի շարք ներդրումային և բիզնես ծրագրերի իրականացմանը, կազմակերպությունների ընթացիկ գործունեության իրավական սպասարկմանը։
Մասնագիտական գործունեության շրջանակում նա մասնակցել է իրավական փաստաթղթերի մշակման և կազմման գործընթացներին՝ ներառյալ իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում, ինչպես նաև աշխատանքային և քաղաքացիական պայմանագրերի իրավական ռիսկերի գնահատման գործընթացներում՝ ապահովելով արդյունավետ լուծումներ։
Տրամադրում է աջակցություն ապրանքային նշանների պետական գրանցման, նոտարական գործարքների կազմակերպման և միգրացիոն իրավունքի ոլորտներում։ Տրամադրում է խորհրդատվություն և ապահովում գործընթացների կազմկերպման աջակցում՝ օտարերկրյա անձանց և կազմակերպությունների ռելոկացիայի և պահանջվող թույլտվությունների ստացման գործընթացներում։
Հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ ։