Իրավախորհրդատու
Սիրանուշ Պողոսյան
Հեռախոս
+374 41 088 033 +374 12 880 330Հասցե
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010
Մասնագիտական հմտություններ
Մասնագիտական գործունեության շրջանակներում մատուցում է իրավաբանական խորհրդատվական ծառայություններ՝ մասնավորապես կորպորատիվ և ձեռնարկատիրական, աշխատանքային, պայմանագրային, միգրացիոն և մտավոր սեփականության իրավունքի ոլորտներում։ Մասնակցում է իրավական փաստաթղթերի մշակման և կազմման գործընթացին, մասնավորապես՝ իրավաբանական անձանց հիմնադրման, վերակազմակերպան և լուծարման, ներառյալ ներքին իրավական ակտեր կազմման։ Ներգրավված է աշխատանքային և քաղաքացիական պայմանագրերի իրավական ռիսկերի գնահատման գործընթացում։ Իրականացնում է ապրանքային նշանների պետական գրանցում, նոտարական գործարքների և բաժնեմասերի գրավադրման գործարքների կազմակերպում։ Միգրացիոն իրավունքի ոլորտում աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա անձանց և բիզնեսներին՝ ռելոկացիա, ապահովելով համապարփակ իրավաբանական աջակցություն համապատասխան թույլտվությունների և քաղաքացիության ստացման գործընթացներում։
Փորձառություն
Սիրանուշ Պողոսյանն ունի մասնագիտական փորձ իրավաբանական խորհրդատվության, իրավական վերլուծության և ներկայացուցչության ոլորտներում, ինչպես նաև փորձառություն դատական ոլորտում և դատական գործընթացների վերաբերյալ գործնական գիտելիքներ։ Իր գործունեության ընթացքում տրամադրել է իրավաբանական աջակցություն պետական մարմինների հետ հարաբերություններում, իրականացրել իրավական հարցերի ուսումնասիրություն և պատրաստել իրավաբանական եզրակացություններ։
Մասնագիտական գործունեության շրջանակում մասնակցել է իրավական փաստաթղթերի մշակման և կազմման գործընթացներին՝ ներառյալ իրավաբանական անձանց հիմնադրման, վերակազմակերպման և լուծարման, ինչպես նաև ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքները։ Ներգրավված է եղել աշխատանքային և քաղաքացիական պայմանագրերի իրավական ուսումնասիրության և հնարավոր ռիսկերի գնահատման գործընթացներում՝ առաջարկելով գործնական և արդյունավետ լուծումներ։
Սիրանուշ Պողոսյանն իրականացնում է նաև ապրանքային նշանների պետական գրանցման գործընթացների իրավական սպասարկում, աջակցում է նոտարական գործարքների կազմակերպմանը և տրամադրում համապատասխան իրավաբանական խորհրդատվություն։ Միգրացիոն իրավունքի ոլորտում աջակցություն է տրամադրում օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին՝ ռելոկացիայի, կացության և անհրաժեշտ թույլտվությունների ստացման գործընթացներում՝ ապահովելով համապարփակ իրավաբանական աջակցություն։