Archives: Insights
Տնտեսական մրցակցության խախտումների ազդեցությունը օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա
Հոդվածում ուսումնասիրվում է տնտեսական մրցակցության խախտումների ազդեցությունը օտարերկրյա ներդրումների ներգրավման և Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Քննարկվում են մրցակցային իրավունքի խախտումներից բխող իրավական ռիսկերը և դրանց՝ ներդրումային վեճերի առաջացման հնարավորությունը։
ՀՀ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքը. իրավական կարգավորման արդի մոտեցումները և կիրառման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում
2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքը հիմնովին վերափոխել է հարկադիր կատարման իրավական կարգավորումները՝ ներդնելով ժամանակակից, թվայնացված և արդյունավետ մեխանիզմներ։ Հոդվածում ներկայացվում են օրենքի հիմնական նորարարությունները, դրանց իրավական նշանակությունը, ինչպես նաև կիրառման առանձնահատկությունները՝ համադրելով նախկին և նոր կարգավորումները և գնահատելով դրանց ազդեցությունը կատարողական վարույթի արդյունավետության ու իրավակիրառ պրակտիկայի վրա։
Իրավական տեղեկագիր. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի համակարգային փոփոխությունները
Թվային տնտեսության նոր իրողությունները պահանջում են իրավական նոր մոտեցումներ։ 2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել սպառողների իրավունքների պաշտպանության նոր կարգավորման համակարգը, որը համահունչ է միջազգային, մասնավորապես՝ Եվրոպական միության չափանիշներին։ Այս փոփոխությունները արմատապես փոխում են սպառողների պաշտպանության ոլորտը՝ թվային բովանդակության և ծառայությունների կարգավորումից մինչև վաճառողների համար նախատեսված նոր պարտավորություններ։ Ստորև ներկայացնում ենք օրենսդրական այդ կարևոր նորամուծությունների և գործարար ռիսկերի կառավարման վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը։
2026թ․-ին «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում կատարված հիմնական փոփոխությունները
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների մուտքի, բնակության և աշխատանքային գործունեության իրավական կարգավորումները ենթարկվել են էական փոփոխությունների։ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրությամբ վերանայվել են կացության կարգավիճակների տեսակները, դիմումների ներկայացման ընթացակարգերը, աշխատանքային միգրացիայի կարգավորումները, ինչպես նաև ներդրվել են մի շարք նոր պարտավորություններ։
Ստորև ներկայացնում ենք օրենքում կատարված հիմնական փոփոխությունների համառոտ ամփոփագիրը, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես օտարերկրյա քաղաքացիների, այնպես էլ նրանց ներգրավող գործատուների և Հայաստանում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար։
ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սույն հոդվածում վերլուծվում է ֆրանչայզինգի իրավական բնույթը՝ սկսած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներից մինչև միջազգային, հատկապես ԵՄ իրավական մոտեցումներ և դատական պրակտիկա։ Առանձին ուշադրություն է դարձվում պայմանագրերի կառուցվածքում հաճախ հանդիպող մրցակցությունը սահմանափակող դրույթներին՝ դրանց իրավաչափության սահմաններին, համաչափության գնահատման չափանիշներին և կիրառման ռիսկերին։
Հոդվածը բացահայտում է նաև ֆրանչայզինգի գործնական կիրառման բարդությունները՝ ներառյալ առևտրային գաղտնիքի և «know-how»-ի պաշտպանությունը, լիցենզային հարաբերությունները, ինչպես նաև ապրանքային նշանների օգտագործման իրավական ռեժիմը։ Միաժամանակ ներկայացվում են այն հիմնական ռիսկերը, որոնք առաջանում են թե՛ իրավատիրոջ, թե՛ օգտագործողի, և թե՛ շուկայի համար՝ մրցակցային սահմանափակումներից մինչև վարչաիրավական խնդիրներ։
Հեետևաբար, ֆրանչայզինգի արդյունավետ և կայուն զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ապահովվում է հավասարակշռություն պայմանագրային ազատության, բրենդի պաշտպանության և ազատ մրցակցության հիմնարար սկզբունքների միջև։
Հոդվածը ամբողջությամբ ընթերցելով կարելի է ստանալ ինչպես տեսական, այնպես էլ գործնական ամբողջական պատկերացում ֆրանչայզինգի պայմանագրերի իրավական կարգավորման և դրանց կիրառման իրական խնդիրների վերաբերյալ։