Տնտեսական մրցակցության խախտումների ազդեցությունը օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա
Հոդվածում ուսումնասիրվում է տնտեսական մրցակցության խախտումների ազդեցությունը օտարերկրյա ներդրումների ներգրավման և Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Քննարկվում են մրցակցային իրավունքի խախտումներից բխող իրավական ռիսկերը և դրանց՝ ներդրումային վեճերի առաջացման հնարավորությունը։