Wise Law
about Համահիմնադիր, Կառավարող Գործընկեր, Փաստաբան

Միհրան Աղաբաբյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական ​​​​հմտություններ

Մասնագիտացած է ձեռնարկատիրական՝ ներդրումային և հարկային իրավունքի, ինչպես նաև իրավական ռիսկերի գնահատման և նորմատիվ համապատասխանության ապահովման ոլորտներում։

Փորձառություն

Միհրան Աղաբաբյանը ունի ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձ իրավական խորհրդատվության ոլորտում։
Իր գործունեության ընթացքում արդյունավետորեն իրավաբանական աջակցություն է ցուցաբերել մի շարք խոշոր ներդրումային և բիզնես ծրագրերում, գործող ընկերություններում, ինչպես նաև տեխնոլոգիական նախագծերում։

Արդյունավետորեն ներկայացրել է հաճախորդների շահերը առևտրային վեճերում և դատական գործընթացներում՝ ապահովելով նպատակային և պրագմատիկ լուծումներ։

Ռազմավարական տեսլականն ու կուտակված փորձառությունը թույլ են տալիս Միհրան Աղաբաբյանին ապահովել վստահելի և հետևողական աջակցություն՝ կողմնորոշելով հաճախորդներին իրավական բարդ միջավայրում և կառուցել կայուն, զարգացող ու իրավապես պաշտպանված բիզնես։

Հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, ինչպես նաև անդամակցում է մի շարք հեղինակավոր մասնագիտական և բիզնես կառույցների։

about Համահիմնադիր, Տնօրեն, Փաստաբան

Դավիթ Ասատրյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական ​​​​հմտություններ

Մասնագիտացած է առևտրային, վարչական և ֆինանսական իրավունքի ոլորտներում։ Նա հաջողությամբ ներկայացրել է հաճախորդների շահերը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային բարձր ատյաններում։

Փորձառություն

Դավիթ Ասատրյանը ունի ավելի քան 14 տարվա փորձ իրավաբանական և բիզնես խորհրդատվության ոլորտում։

Նա համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ որպես փորձագետ European Endowment for Democracy և National Endowment for Democracy ծրագրերում՝ տրամադրելով խորհրդատվություն կառավարման, մարդու իրավունքների և ինստիտուցիոնալ զարգացման ոլորտներում։

Դավիթ Ասատրյանը համահիմնադիր է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ում և Հայաստանի Իրավական Պաշտպանության կոմիտեում, ինչպես նաև հանդիսանում է Centre for Law and Democracy-ի կողմից ստեղծված համաշխարհային մեդիա իրավաբանների ցանցում Հայաստանի միակ ներկայացուցիչը։

Նրա աշխատանքը գնահատվել է նաև ազգային մակարդակով 2017 թվականին նա Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ճանաչվել է որպես տեղեկատվության ազատության ոլորտում լավագույն փաստաբան։

Մասնակցել է University of Michigan-ի վեցամսյա Essential Strategies and Skills ծրագրին և վերապատրաստվել է Ստրասբուրգում՝ European Human Rights Association-ում՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտում։

Հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ ։

about Դատական Պաշտպանության Թիմի Ղեկավար, Ավագ Իրավախորհրդատու, Փաստաբան

Աննա Համբարձումյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական ​​​​հմտություններ

Մասնագիտացած է վարչական և քաղաքացիական դատավարության իրավունքի ոլորտներում։

Փորձառություն

Աննա Համբարձումյանն իր մասնագիտական գործունեության ընթացքում արդյունավետորեն իրավական օգնություն է ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ պաշտպանելով նրանց շահերը  քաղաքացիական և վարչական դատավարության կարգով, ինչպես նաև տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն քաղաքացիական և վարչական իրավունքի տարբեր հարցերի վերաբերյալ։

Իր գործունեության ընթացքում նա հաջողությամբ ներկայացրել և պաշտպանել է հաճախորդների իրավունքները և շահերը հարկային, մաքսային, աշխատանքային, պայմանագրային և սնանկության իրավունքին առնչվող գործերով։

Նրա հիմնական առաքելությունն է ապահովել հաճախորդների  շահերի արդյունավետ ներկայացուցչությունը և պաշտպանությունը դատական ատյաններում և վարչական վարույթի ընթացքում։

Հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ ։

about Կորպորատիվ Թիմի Ղեկավար, Ավագ Իրավախորհրդատու, Փաստաբան

Ծաղիկ Արսենյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական ​​​​հմտություններ

Մասնագիտացած է կորպորատիվ, ձեռնարկատիրական, աշխատանքային, մտավոր սեփականության, միգրացիոն և պայմանագրային իրավունքի ոլորտներում։

Փորձառություն

Ծաղիկ Արսենյանը մասնագիտացած է իրավաբանական խորհրդատվության և ներկայացուցչության ոլորտում։ Իր գործունեության ընթացքում արդյունավետորեն աջակցել է մի շարք ներդրումային և բիզնես ծրագրերի իրականացմանը, կազմակերպությունների ընթացիկ գործունեության իրավական սպասարկմանը։

Մասնագիտական գործունեության շրջանակում նա մասնակցել է իրավական փաստաթղթերի մշակման և կազմման գործընթացներին՝ ներառյալ իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում, ինչպես նաև աշխատանքային և քաղաքացիական պայմանագրերի իրավական ռիսկերի գնահատման գործընթացներում՝ ապահովելով արդյունավետ լուծումներ։

Տրամադրում է աջակցություն ապրանքային նշանների պետական գրանցման, նոտարական գործարքների կազմակերպման և միգրացիոն իրավունքի ոլորտներում։ Տրամադրում է խորհրդատվություն և ապահովում գործընթացների կազմկերպման աջակցում՝ օտարերկրյա անձանց և կազմակերպությունների ռելոկացիայի և պահանջվող թույլտվությունների ստացման գործընթացներում։

Հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ ։

about Հարկային և Հաշվապահական Գծով Ավագ Խորհրդատու

Քնար Աղաբեկյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական ​​​​հմտություններ

Մասնագիտացած է  հարկային խորհրդտավության տրամադրման և հաշվապահական հաշվառման վարման ոլորտներում:

Փորձառություն

Քնար Աղաբեկյանը մասնագիտացած է հաշվապահական հաշվառման և հարկային խորհրդատվության տրամադրման ոլորտներում։ Իր գործունեության ընթացքում  նա արդյունավետ աջակցություն է տրամադրել ընկերության հաճախորդներին՝ տրամադրելով հաշվապահական սպասարկում և հարկային խորհրդատվություն։

Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է ընթացիկ հաշվապահական սպասարկում, հարկային ծառայություններ, ներդրումային և նոր բիզնես նախագծերի համար հաշվապահական և հարկային քաղաքականության պլանավորում, ինչպես նաև գործարքների հարկային ռիսկերի գնահատում։

Նրա փորձառությունը ընդգրկում է հաշվապահական համակարգերի կառուցում, ֆինանսական գործընթացների կազմակերպում և հարկային պլանավորման աջակցություն՝ ապահովելով պրոֆեսիոնալ և վստահելի լուծումներ հաճախորդների համար։

about Իրավախորհրդատու, Փաստաբան

Լիլիթ Լաթոյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական ​​​​հմտություններ

Մասնագիտացած է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում

Փորձառություն

Լիլիթ Լաթոյանը ունի մասնագիտական փորձ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում։ Իր գործունեության ընթացքում արդյունավետորեն իրավական աջակցություն է ցուցաբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ ապահովելով նրանց շահերի պաշտպանությունը քաղաքացիական և վարչական դատավարության գործընթացներում։

Նա հաջողությամբ ներկայացրել և պաշտպանել է հաճախորդների իրավունքները քաղաքացիաիրավական և վարչական վեճերում, ինչպես նաև աշխատանքային, պայմանագրային և սնանկության իրավունքին առնչվող գործերով։

Լիլիթ Լաթոյանի հիմնական առաքելությունն է ապահովել հաճախորդների շահերի արդյունավետ ներկայացուցչությունը և պաշտպանությունը՝ թե՛ դատական ատյաններում, թե՛ վարչական վարույթներում։

Հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ։

about Իրավախորհրդատու

Էրիկ Թելունց

Էլ․ փոստ
erik.telunts@wiselaw.am
Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական ​​​​հմտություններ

Մասնագիտացած է վարչական իրավունքի, հարկային իրավունքի, մաքսային և քրեական իրավունքի ոլորտներում:

Փորձառություն

Էրիկ Թելունցն ունի մասնագիտական փորձ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում։ Իր գործունեության ընթացքում արդյունավետորեն իրավական աջակցություն է ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ քաղաքացիական և վարչական դատավարության գործերով, ինչպես նաև տրամադրել է խորհրդատվություն քաղաքացիական և վարչական իրավունքի տարբեր հարցերի վերաբերյալ։

Նա զբաղվել է հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությամբ հարկային, մաքսային, աշխատանքային, պայմանագրային և սնանկության իրավունքի ոլորտներում։ Պրակտիկայում կատարել է օրենսդրական հետազոտություններ, տրամադրել է արժեքավոր իրավական խորհրդատվություն և աջակցություն, ինչպես նաև մասնակցել է դատական ռազմավարության մշակմանն ու իրականացմանը։

Էրիկ Թելունցը ակտիվորեն մասնակցել է վստահորդների իրավունքների պաշտպանությանը պետական մարմինների հետ հարաբերություններում։ Նա ներկայացրել է հաճախորդների շահերը դատարաններում և վարչական մարմիններում՝ մասնավորապես ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում, ոստիկանությունում և վարչական դատարանում։

Նրա հիմնական առաքելությունն է ապահովել հաճախորդների շահերի արդյունավետ ներկայացուցչությունը և պաշտպանությունը՝ թե՛ դատական ատյաններում, թե՛ վարչական վարույթներում։

 

about Իրավախորհրդատու

Էլեն Հակոբյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական ​​​​հմտություններ

Մասնագիտացած է կորպորատիվ, ձեռնարկատիրական, աշխատանքային, մտավոր սեփականության, միգրացիոն, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։

Փորձառություն

Էլեն Հակոբյանն ունի մասնագիտական փորձ իրավաբանական խորհրդատվության և ներկայացուցչության ոլորտում։ Իր գործունեության ընթացքում ապահովել է իրավաբանական աջակցություն ՀՀ պետական մարմիններում ներկայացուցչության գործընթացներում, ինչպես նաև մշակել և տրամադրել է իրավաբանական եզրակացություններ։

Մասնագիտական գործունեության շրջանակում մասնակցել է իրավական փաստաթղթերի մշակման և կազմման գործընթացներին՝ ներառյալ իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում, ինչպես նաև ներքին իրավական ակտերի կազմում։ Նա ներգրավված է աշխատանքային և քաղաքացիական պայմանագրերի իրավական ռիսկերի գնահատման գործընթացներում՝ ապահովելով նպատակային և արդյունավետ լուծումներ։

Զբաղվում է ապրանքային նշանների պետական գրանցմամբ, նոտարական գործարքների կազմակերպմամբ և իրավական աջակցության տրամադրմամբ։ Միգրացիոն իրավունքի ոլորտում աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա անձանց և բիզնեսներին՝ ռելոկացիայի և թույլտվությունների ստացման գործընթացներում ապահովելով համապարփակ իրավաբանական աջակցություն։

 

about Իրավախորհրդատու

Անահիտ Առաքելյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010,

Մասնագիտական հմտություններ

Մասնագիտացած է կորպորատիվ, ձեռնարկատիրական, աշխատանքային, մտավոր սեփականության, միգրացիոն, քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։

Փորձառություն

Իր մասնագիտական գործունեության ընթացքում իրականացնում է իրավական փաստաթղթերի մշակման և ձևակերպման աշխատանքներ, այդ թվում ՝ իրավաբանական անձանց հիմնադրման, վերակազմակերպման և լուծարման գործընթացները, ինչպես նաև կազմակերպությունների ներքին իրավական ակտերի պատրաստումը։ Մասնակցում է աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի վերլուծությանը՝ գնահատելով հնարավոր իրավական ռիսկերը և առաջարկելով գործնական ու արդյունավետ լուծումներ։

Իր գործունեության շրջանակում ապահովում է ապրանքային նշանների պետական գրանցման ընթացակարգերը, կազմակերպում է նոտարական գործարքներ և տրամադրում է ընթացիկ իրավաբանական աջակցություն։ Միգրացիոն իրավունքի ոլորտում աջակցում է օտարերկրյա քաղաքացիներին և ընկերություններին՝ ռելոկացիայի, կացության և աշխատանքային թույլտվությունների ստացման գործընթացներում տրամադրելով ամբողջական իրավական սպասարկում։

about Իրավախորհրդատու

Սոֆյա Թումանյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010,

Մասնագիտական հմտություններ

Մասնագիտացած է վարչական և քաղաքացիական դատավարության իրավունքի ոլորտներում։

Փորձառություն

Սոֆյա Թումանյանը ունի մասնագիտական փորձ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում։ Իր գործունեության ընթացքում արդյունավետորեն իրավական աջակցություն է ցուցաբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ ապահովելով նրանց շահերի պաշտպանությունը քաղաքացիական և վարչական դատավարության գործընթացներում։

Նա հաջողությամբ ներկայացրել և պաշտպանել է հաճախորդների ու պետական մարմինների իրավունքները քաղաքացիաիրավական և վարչական վեճերում, ինչպես նաև աշխատանքային և պայմանագրային իրավունքին առնչվող գործերով։ Սոֆյան ակտիվորեն զբաղվել է դատական տարաբնույթ փաստաթղթերի մշակմամբ, ինչպես նաև մասնակցել է դատական ռազմավարության մշակմանն ու իրականացմանը։

Օժտված լինելով բարձր մասնագիտական պատրաստվածությամբ՝ նա իրականացնում է խորքային հետազոտական աշխատանքներ և ծավալուն իրավական վերլուծություններ՝ ապահովելով յուրաքանչյուր գործի հիմնավորվածությունն ու իրավական ամրությունը։

Սոֆյա Թումանյանի հիմնական առաքելությունն է ապահովել հաճախորդների շահերի արդյունավետ ներկայացուցչությունը և պաշտպանությունը՝ թե՛ դատական ատյաններում, թե՛ վարչական վարույթներում։