Wise Law
about Կրտսեր իրավախորհրդատու

Աննա Գրիգորյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական ​​​​հմտություններ

Մասնագիտացված է կորպորատիվ, ձեռնարկատիրական, աշխատանքային, մտավոր
սեփականության և միգրացիոն իրավունքի ոլորտներում, ինչպես նաև քաղաքացիական
և վարչական իրավունքի ոլորտներում։

Փորձառություն

Մասնագիտական գործունեության շրջանակներում մատուցում է իրավաբանական խորհրդատվական ծառայություններ՝ մասնավորապես կորպորատիվ և ձեռնարկատիրական, աշխատանքային, պայմանագրային, միգրացիոն և մտավոր սեփականության իրավունքի ոլորտներում։

Մասնակցում է իրավական փաստաթղթերի մշակման և կազմման գործընթացին, մասնավորապես՝ իրավաբանական անձանց հիմնադրման, վերակազմակերպան և լուծարման, ներառյալ ներքին իրավական ակտեր կազմման։

Ներգրավված է աշխատանքային և քաղաքացիական պայմանագրերի իրավական ռիսկերի գնահատման գործընթացում։ Իրականացնում է ապրանքային նշանների պետական գրանցում, նոտարական գործարքների և բաժնեմասերի գրավադրման գործարքների կազմակերպում։

Միգրացիոն իրավունքի ոլորտում աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա անձանց և բիզնեսներին՝ ռելոկացիա, ապահովելով համապարփակ իրավաբանական աջակցություն համապատասխան թույլտվությունների և քաղաքացիության ստացման գործընթացներում։