Wise Law
about Հարկային և հաշվապահական գծով խորհրդատու

Աննա Բենյամինյան

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010

Մասնագիտական հմտություններ

Մասնագիտացած է հարկային խորհրդատվության տրամադրման և հաշվապահական հաշվառման վարման ոլորտներում:

Փորձառություն

Աննա Բենյամինյանը մասնագիտացած է հաշվապահական հաշվառման, ֆինանսական կառավարման և հարկային խորհրդատվության ոլորտներում։ Իր մասնագիտական գործունեության շրջանակում նա ներգրավված է ընկերության հաճախորդների հաշվապահական և հարկային գործընթացների կազմակերպման ու արդյունավետ կառավարման աշխատանքներում՝ առաջարկելով բիզնեսի առանձնահատկություններին համապատասխան լուծումներ։

Մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն ընդգրկում են հաշվապահական հաշվառման կազմակերպումն ու վարումը, հարկային խորհրդատվության տրամադրումը, նոր բիզնեսների և ներդրումային նախագծերի համար հաշվապահական ու հարկային մոտեցումների մշակումը, ինչպես նաև գործարքների հարկային ռիսկերի բացահայտումն ու գնահատումը։

Ունի փորձ հաշվապահական համակարգերի ներդրման և կատարելագործման, ֆինանսական գործընթացների համակարգման և հարկային պլանավորման ուղղություններով՝ ապահովելով հաշվապահական հաշվառման հուսալիությունը, հարկային պարտավորությունների պատշաճ կատարումն ու հաճախորդների բիզնես գործունեության շարունակական աջակցությունը։