Կրտսեր իրավախորհրդատու
Մերի Զիրոյան
Հեռախոս
+374 41 088 033 +374 12 880 330Էլ․ փոստ
meri.ziroyan@wiselaw.amՀասցե
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010
Մասնագիտական հմտություններ
Մասնագիտացված է կորպորատիվ, ձեռնարկատիրական, աշխատանքային, մտավոր սեփականության և միգրացիոն իրավունքի ոլորտներում, ինչպես նաև քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։ Իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցչություն ՀՀ պետական մարմիններում, տրամադրում իրավաբանական եզրակացություններ։
Փորձառություն
Մասնագիտական գործունեության շրջանակներում իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն և ապահովում իրավական աջակցություն կորպորատիվ և ձեռնարկատիրական, աշխատանքային, պայմանագրային, միգրացիոն և մտավոր սեփականության իրավունքի ոլորտներում։
Մասնակցում է իրավաբանական անձանց հիմնադրման, վերակազմակերպման և լուծարման գործընթացներին, ինչպես նաև իրավական փաստաթղթերի, այդ թվում՝ պայմանագրերի և ներքին իրավական ակտերի մշակման ու կազմման աշխատանքներին։ Իրականացնում է քաղաքացիական և աշխատանքային իրավահարաբերություններից բխող պայմանագրերի իրավական վերլուծություն և ռիսկերի գնահատում։
Մասնագիտական գործունեության շրջանակներում իրականացնում է նաև ապրանքային նշանների պետական գրանցման, նոտարական գործարքների կազմակերպման և իրավական ձևակերպման աշխատանքներ։
Միգրացիոն իրավունքի ոլորտում խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն է տրամադրում օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և բնակություն հաստատելու, այդ թվում՝ ռելոկացիայի, կացության և աշխատանքի թույլտվությունների, ինչպես նաև քաղաքացիության ձեռքբերման գործընթացներում։