Իրավախորհրդատու
Նարեկ Բալյան
Հեռախոս
+374 41 088 033 +374 12 880 330Էլ. հասցե
narek.balyan@wiselaw.amՀասցե
ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 7, շենք 37, 0010
Մասնագիտական հմտություններ
Նարեկ Բալյանը մասնագիտացած է սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև դատական իրավունքի բնագավառներում։ Նրա մասնագիտական հետաքրքրությունները և գործունեության հիմնական ուղղություններն ընդգրկում են սահմանադրական արդարադատությունը, դատական վերահսկողությունը և դատարանակազմությունը, նորմատիվ իրավական ակտերի օրինականության և սահմանադրականության հարցերը, հանրային իշխանության մարմինների գործունեության իրավական հիմքերը, ինչպես նաև անձանց բոլոր բնագավառներում իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունը։
Գիտական հոդվածների և այլ ակադեմիական հետազոտությունների հեղինակ է։
Փորձառություն
Նարեկ Բալյանն ունի իրավունքի բնագավառի ավելի քան 2.5 տարվա մասնագիտական փորձ։ Մասնագիտական գործունեություն է ծավալել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում և ՀՀ ֆինանսների նախարարությունում: Աշխատանքային գործունեության ընթացքում ներգրավված է եղել մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներին առնչվող իրավական հարցերի համակողմանի ուսումնասիրության, իրավական դիրքորոշումների մշակման, դատական պաշտպանության և իրավական փաստաթղթերի կազմման աշխատանքներում։ Ունի նաև հանրային ֆինանսների կառավարման բնագավառի իրավական հարցերի ուսումնասիրման և դրանց առնչվող աշխատանքներում ներգրավվածության փորձ։
Աշխատանքային գործունեության ընթացքում ակտիվորեն ներգրավված է եղել արդարացված մեղադրյալների իրավունքների վերականգնման և հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված վնասների հատուցման ոլորտում քաղաքականության իրականացմանն ու իրավունքի զարգացմանը՝ դատական պրակտիկայի կատարելագործման և օրենսդրական կարգավորումների զարգացման ուղղությամբ հանդես գալով իրավական դիրքորոշումներով, հետազոտություններով, նախաձեռնություններով և առաջարկություններով։
Մասնակցել է մասնագիտական մի շարք ծրագրերի և վերապատրաստումների, այդ թվում՝ Տարտուի համալսարանի “Democracy and Autocracy in the EU’s Eastern Neighbourhood” թեմայով երկամսյա դասընթացին, ինչպես նաև Բեռլինի Հումբոլդտի համալսարանում “The Role of ADR as a Guarantee of the Rule of Law” թեմայով իրականացրել է հետազոտական աշխատանք: Ակտիվորեն մասնակցել է ազգային մի շարք դատախաղ-մրցույթների՝ գրանցելով բարձր արդյունքներ և արժանանալով մրցանակային տեղերի:
Ներկայումս Ռուս-հայկական համալսարանի «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի ուսանող է, ինչպես նաև հանդիսանում է Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր։